211652_close_icon

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

views-count943 դիտում article-date 13:22 03-10-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և Գերմանիայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն։

Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը:

«Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր