211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ռումբ է դրված․ իրավապահներն ու փրկարարները կատարել են տարհանում․ ժամանել են մարզի քրեական ոստիկանության պետի պաշտոնակատարն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1117 դիտում article-date 18:23 02-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև համայնքային ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը։

Իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։

Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։

Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր