211652_close_icon
views-count21201 դիտում article-date 11:24 07-12-2021

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ուեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 24 հասցեի դիմաց բախվել են անհայտ վարորդի կողմից վարած  BMW մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ե.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Դ.-ի վարած Toyota մակնիշի, Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Ն.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, 31-ամյա Անդրանիկ Ա.-ն, 17-ամյա Վլադիսլավ Ե.-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի  ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Մովսիսյանը:

Ժամանել է նաև  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Վթարի  մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է BMW -ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր