211652_close_icon
views-count34929 դիտում article-date 11:02 04-12-2021

Երևան-Աշտարակ ճանապարհին առաջացած փոսը պատուհաս է դարձել վարորդների համար. ամեն օր դրա պատճառով վթարներ են լինում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ամսից ավելի է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին հսկայական փոսը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս։ 

Քաղաքացիներն իրենց անհանգստությունն են հայտնում, թե ով է պատասխանատու այդ խնդիրը լուծելու հարցում։ Չգիտեն՝ Երևանի քաղաքպետարա՞նը, թե՞ Արագածոտնի մարզպետարանը։ 

Հուսով են, որ գոնե խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, ու այդ անհարմարության համար վարորդները փորձանքի չեն ենթարկվի։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր