12354 դիտում
16:10 08-02-2019
Աջափնյակի թաղապետարանի հարևանությամբ առաջացած հսկայական փոսը պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար. պատասխանատուն Մալաթիայի թաղապետարանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի հարևանությամբ գտնվող Արա Սարգսյան փողոցում հսկայական մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների ու վարորդների համար, մանավանդ մութ ժամին վարորդները, չնկատելով առաջացած հսկայական փոսը, ավտոմեքենայով «ողջագուրվում են փոսի հետ» և կրում նյութական վնաս։
Անգամ եղել են դեպքեր, որ մեքենան տեղափոխելու համար վարորդները քարշակի օգնությանն են դիմել։
Տարածքի վարչական շրջանի ղեկավարությունը, երևի, տեղյակ չի, որ իրենց «քթի տակ» հսկայական փոս է առաջացել, ու բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեռանք դիմելով, որ խնդիրը լուծեն, սական ձայն բարբառո հանապատի», ստիպված ծառի ճյուղ ենք դրել, որ վարորդները մութն ընկնելու ժամանակ նկատեն փոսը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+