211652_close_icon
views-count1614 դիտում article-date 11:22 03-12-2021

Նախորդ ամիսների համեմատ՝ նոյեմբերին Արցախում ծնունդների թիվը ռեկորդային է եղել

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ նախագահի՝ հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում սա հերթական կարևոր իրադարձությունն է։

«Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։ Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր