slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է
211652_close_icon

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է

views-count18168 դիտում article-date 21:12 14-07-2022
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը 2022 թվականի առաջին կիսամյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են։

Նախորդ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ է եկել 204 երեխա։ Նրանց թիվն այս տարվա վեց ամիսների ընթացքում կազմում է 276-ի։

Մայրիկների շրջանում վստահությունը «Գյումրու բժշկական կենտրոն» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ բարձրացել է՝ կատարված վերջին փոփոխություններից հետո։

2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ, «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ն միավորվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։

Օպտիմալացման գործընթացի արդյունքում պահպանվել են մարդկային ռեսուրսն ու շենքային միավորը։
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինությունը կառավարության որոշումից հետո ծննդատան շենքում (որտեղ այժմ գործում է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը) իրականացրել է վերանորոգումների շարք, վերազինում։

Ամբողջությամբ վերանորոգվել է շենքի տանիքը (որտեղից տարիներ շարունակ անձրևաջրերը լցվել են շենք), հիվանդասենյակները, միջանցքները, նախածնարաններն ու ծնարանները, խորհրդատվությունների համար նախատեսված սենյակները։

«Գյումրու բժշկական կենտրոնն», իր կողմից ներդրած միջոցների և միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը համալրել է մի շարք անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։
Բուժանձնակազմի համար պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական դասընթացներ։ Գործում է մայրության դպրոց, որն ամբողջությամբ անվճար խորհրդատվություն է տրամադրում մայրանալ պատրաստվող կանանց։

Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում, բաժանմունքում բացվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձագինեկոլոգիայի և ռեպրոդուկցիայի ամբիոնի մասնաճյուղ։

Զարգացումներին զուգահեռ, բուժհաստատությունների միավորումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն վճարել է նախկին ծննդատան կուտակած պարտքերի զգալի մասը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր