211652_close_icon
views-count1609 դիտում article-date 17:28 14-10-2021

2021թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 137 մլրդ դրամ. Ցուցանիշը ռեկորդային է նախորդ տարիների 9 ամիսների համեմատ. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյաննայսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար:

2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ դրամ: Այսպիսով՝2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարնավելի է 58 մլրդ դրամով կամ 5.4%-ով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել․ «Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն` պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642292։ Միաժամանակ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) կազմել է 216 հազար 665 դրամ: Այս ցուցանիշները ևս էապես գերազանցում են 2019 և 2020 թվականների համադրելի տվյալները։

2019 թվականի 9 ամիսների համեմատ 2021թ․ նույն ժամանակահատվածում աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը (աճը՝ 24%) և դրանցով արձանագրված գումարը (աճը` 24.8 %)։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր