211652_close_icon
views-count54755 դիտում article-date 14:24 02-12-2021

Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Լիտոկոլ» ընկերության դիմաց,  բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes Sprinter-ը:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բժիշկները  վիրավորներին մինչև  հիվանդանոց տեղափոխելը, տեղում աաջին օգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին հիվանդանոց  են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության  1-ին գումարտակի համանատար Արամ Դադոյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի համանատար Գևորգ Թորոսյանը:

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Երանոսյանը, Նորայր Մուրադյանն ու Դավիթ Մնացականյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին,  որ  մարդատար ГАЗель-ը, որը Երևան-Աբովյան երթուղին է սպասարկում, դեպի Աբովյան ընթանալիս փորձել է խույս տալ ճանապարհին հայտնված շանը, սակայն հարվածել է նրան,  ապա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել կայանված Mercedes Sprinter-ին: Հարվածի հետևանքով շունը տեղում սատկել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության  վթարային մասնագետ Արմեն Սաֆարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր