Տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխությունը կհրահրի հետագա լարվածություն. ԻԻՀ նախագահ, News.am
Կովկասյան տարածաշրջանում հրադադարը կխորհրդանշի տարածաշրջանային զարգացման եւ ինտեգրման նոր գլխի սկիզբը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալիս Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է News.am-ը:
«Հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանում նոր պայմանները՝ մենք համարում ենք, որ ավանդական երթուղիների վերականգնումն ու ապրանքաշրջանառության ու ուղեւորների շարժի թեթեւացումը տարածաշրջանում երեք տասնամյակ անց կարող է նպաստել ՏՀԿ-ի աճին ու զարգացմանը: Մենք նաեւ համարում ենք, որ տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած քաղաքական փոփոխությունը չի նպաստի կայունությանը տարածաշրջանում, սակայն հող կնախապատրաստի ապագայում լարվածության համար»,-նշել է նա:
«Կովկասի երկրների միջեւ համագործակցությունը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի եւ երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա, իսկ միջազգային կանոնները կապահովեն խաղաղություն, կայունություն եւ կշարունակեն ուղին տարածաշրջանի երկրների առաջընթացի ու զարգացման համար»,-ընդգծել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանում կայունությունն ու միջտարածաշրջանային համագործակցության ձեւավորումը, ինչպիսին է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային միջանցքի ստեղծումը, կարագացնի Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների միջեւ առեւտրատնտեսական փոխանակումը: