Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները գտնվում են «Հաղթանակ» կամրջի վրա:
Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 30 տարեկան տղամարդը 1 ժամ առաջ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանները այս պահին բանակցում են նրա հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, և խնդրում ու հորդորում են, որ նա վտանգավոր եզրագծից ետ վերադառնա:
Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021.11.27 20:21


