21044 դիտում
20:02 28-10-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդն անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել. նրան օգնության են հասել փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար-հոգեբանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայության են անցել ու կամրջի վրայից հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին ու քաղաքացիներին նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանը, Ալեքսան Գասպարյանը, Վահե Հարությունյանն ու Արսեն Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ի վերջո փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվեց այդ քաղաքացուն համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին, ով անցավ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նրան մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները սկսեցին նրան տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել:
Գ. Շամշյանի տեղեկություններով ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Հ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)