2070 դիտում
19:16 26-11-2021
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։
«Հայաստան» հիմնադրամից հայտնում են, որ նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից:
Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբեր Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը