27789 դիտում
13:34 26-11-2021
Այս դեպքում մեղադրել կարելի է միայն հանդիպման մրցավարին. Էդգար Ղազարյանը՝ 0:19 հաշվով պարտության մասին
Նոյեմբերի 25-ին՝ բելգիական Լյովեն քաղաքում, կայացավ ՖԻՖԱ կանանց աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի F խմբի հինգերորդ մրցափուլի Բելգիա-Հայաստան հանդիպումը, որտեղ մեր ընտրանին պարտվեց 0։19 հաշվով։
Այս առթիվ ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս առթիվ ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյացիան այնպիսի մի ցավ է, որ երբ կպնում է ազգին դրանից չի պոկվում։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականները որոշել են Նիկոլ Փաշինյանի ԱՊԱԳԱ ԿԱ կարգախոսին իրենց համեստ մասնակցությունը բերեն:
Միևնույն է հիմա անպատասխանատվության ժամանակաշրջան է, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ։
Հիմա Ռուբեն Հայրապետյանը չի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որ մի քանիսը գնան ու նրա հրաժարականը պահանջեն։ Հիմա նոր ժամանակներ են, որտեղ ձախողումները մեր կյանքի մասն են ու մեղավորներ չեն կարող լինել։ Այս դեպքում մեղադրել կարելի է միայն հանդիպման մրցավարին։ Օրինակ, եթե նա ավելացրած լիներ ևս մեկ րոպե ժամանակ, հնարավոր է խաղն ավարտվեր ավելի գեղեցիկ` 20:0 հաշվով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1147 դիտում
09:54 14-04-2024
Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ
1060 դիտում
21:30 13-04-2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել