6499 դիտում
12:05 25-01-2021
«Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար»․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցի հայտարարության մասին
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Միջազգային դիվանագիտական պրակտիկայում դեսպանի պաշտոնում այս կամ այն թեկնածու նշանակման գործընթացը կարգավորվում է միջազգային նորմերով և ավանդույթներով, որոնց նկատմամբ պետությունները պետք է ցուցաբերեն հարգանք և պատասխանատվություն։
Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։ Այսինքն, նախքան դեսպանընկալ երկրից դեսպանի թեկնածուի մասին ագրեմանի (դեսպանընկալ երկրի նախնական համաձայնության կամ առարկության բացակայության) ստացումը, նշանակող երկրի կողմից դա պետք է գաղտնի պահվի։
Հակառակ պարագայում, դեսպանի հավանական թեկնածուի նշանակման հանրայնացումը, տեղական մամուլում քննարկումները, կարող է դիտարկվել որպես ճնշում դեսպանընկալ երկրի իշխանությունների վրա, ինչը դիվանագիտական նորմերի և ավանդույթների կոպիտ խախտում է։ Չմոռանանք նաև, որ պետական գաղտնիքի հրապարակումը քրեական հանցագործություն է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր հանդիսացող մի անմիտ արարած, ըստ էության, հաստատել է իր՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու մամուլում տարածված տեղեկությունը՝ խախտելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն ու դիվանագիտական նորմերը։ Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Հ․Գ․ Ժամանակակից հայկական դիվանագիտության խնդիրների մասին խոսելու առիթ կարծում եմ դեռ կունենամ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Միջազգային դիվանագիտական պրակտիկայում դեսպանի պաշտոնում այս կամ այն թեկնածու նշանակման գործընթացը կարգավորվում է...
Posted by Edgar Ghazaryan on 2021 թ. հունվարի 24, կիրակի
Նմանատիպ նյութեր
1586 դիտում
14:30 18-06-2019
Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում ավելացնելու է ՍԴ-ի նկատմամբ վստահությունը
833 դիտում
09:50 27-01-2023
Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը