211652_close_icon
views-count2191 դիտում article-date 15:34 25-11-2021

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցցանցերում Արցախի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր․ ԱՀ ԱԱԾ

Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում  ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:

Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող  կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:

Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:

Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ:

Նմանատիպ նյութեր