211652_close_icon
views-count5139 դիտում article-date 15:09 30-09-2020

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով լուր ստանալու եւ խուճապ առաջացնելու փորձեր են անում. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում եւ փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաեւ նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Նմանատիպ նյութեր