«Կրկեսը բեմահարթակի վրա». Վանաձորի դրամատիկական թատրոնում հանդիսատեսը ցնծությամբ ընդունեց շոու-ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրկեսը բեմահարթակի վրա» հետաքրքիր շոու-ծրագիրը:
Վանաձորի հանդիսատեսը ջերմությամբ և մեծ ցնծությամբ դիտեց ամենաուրախ, հրաշագործ, զարմանալի ճկունությամբ օժտված ակրոբատներին, խելացի և վարժեցրած շանը և կապիկին։
Շոու-ծրագրի ամբողջ ընթացքում թատրոնի դահլիճում ջերմ մթնոլորտ էր տիրում, հանդիսատեսները կարոտ էին մնացել նման հրաշալի ներկայացումներին և երբ այն ավարտվեց, դեռ երկար ժամանակ չէին դադարում ծափահարությունները:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի