1116 դիտում
19:47 19-11-2021
Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան (NUS), հյուրընկալվել համալսարանի հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine):
«Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Սինգապուրի ազգային համալսարանի նախագահ, պրոֆեսոր Էնգ Չայ Թանի, NUS Medicine-ի դեկան, պրոֆեսոր Յապ Սենգ Չոնգի և NUS Medicine-ի միջազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Կիշորե Մահբուբանիի հետ հանդիպմանը նշելով, որ տպավորված է լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներով, ժամանակակից լուծումներով, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առողջապահության, տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտակրթական, հետազոտական հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացման, գիտությունների և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության, ինչպես նաև NUS Medicine-ի միջազգային խորհրդի հետ փոխգործակցության հնարավորությունները:
Նշվում է, որ NUS Medicine-ի միջազգային խորհուրդը միջազգային առաջնորդների, գիտնականների ու փորձագետների բացառիկ ցանց է, որի նպատակը առողջապահության, հանրային առողջապահության, պոպուլյացիոն հետազոտությունների, տարբեր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի, դիաբետի բուժման համար լուծումներ գտնելն է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և այլ ոլորտներում հնարավորությունների բացահայտման միջոցով: