211652_close_icon
views-count18830 դիտում article-date 16:32 15-11-2021

Արտակարգ դեպք Երևանում. կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ. մինչ փրկարարների ու սակրավորների ժամանումը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌՈԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  արտակարգ  դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում մարտական  նռնակ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի և ավագ պարեկներ Սևակ Առաքելյանի  ու Ժակ Մանվելյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին:

Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ժամանած  ԱԻՆ սակրավորները կարողացան նռնակը վնասազերծել և այն տեղափոխում են անվտանգ վայր:

Դեպքի վայր է ժամանել նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր