211652_close_icon
views-count17369 դիտում article-date 19:32 14-11-2021

Խոշոր հրդեհ Երևանում. Անգլիական այգում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի. մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արսեն Թորոսյանն ու Գնել Գրիգորյանը, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Խորենացի փողոցում՝ Անգլիական այգու տարածքում, չշահագործվող վագոն-տնակ է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղեկությունը փոխանցել են գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանին և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանին:
 
Վերջիններս ահազանգել են ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն:
 
Եվ մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, պարեկները նախ դեպքի վայրում սահմանազատել են տարածքը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներից դուրս են բերել կրակմարիչները (ագնետուշիտել), և պայքարել կրակի տարածման դեմ, ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:
 
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզվում է:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր