211652_close_icon
views-count39847 դիտում article-date 10:57 05-01-2022

Խոշոր հրդեհ Երևանում. դիահերձարանի մոտ կայանված Renault Kangoo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարում էին Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 4-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցում՝ դիահերձարանի հարևանությամբ,  հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանը , Վարդան Նիկոլյանը, Նորիկ Մանուկյանն ու Գոռ Հայրապետյանը՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ տեղադրված կրակմարիչով (օгнетушитель) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները հանգցրել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վարորդ Լուսինե Ա.-ն Renault Kangoo  մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր