ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը շարունակել են մտքերի փոխանակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ բոլոր ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին:
ՌԴ ԱԳՆ-ը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի որոշակի ասպեկտներին։