211652_close_icon

Ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ․ այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին․ Սուրեն Սարգսյան

views-count2041 դիտում article-date 10:50 13-06-2025
Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն Սպիտակ տանից  բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․

«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար և սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։

Թույլ տվեք հստակ ասել․ Իրանն իրավունք չունի թիրախավորել ԱՄՆ շահերն ու անձնակազմը»։

Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ՝ քթներիս տակ…»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր