211652_close_icon
views-count48022 դիտում article-date 12:40 08-11-2021

Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել

Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինքը վատ զգալով հանդերձ, մի քանի անգամ թեստը վճարովի է հանձնել:

Նախարարն արձագանքեց՝ ափսոս, որ պատգամավորը լավ տեղեկացված չի եղել, որ եթե ուներ ախտանշան, կարող էր դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել:

«Նորից տեղեկացնեմ, որ ախտանշան ունենալու պարագայում կարող եք մոտենալ պոլիկլինիկա և անվճար թեստավորվել՝ ինչպես դա արվել է կորոնավիրուսի հենց առաջին դեպքերից սկսած»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր