slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արցախում կորոնավիրուսի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի
211652_close_icon

Արցախում կորոնավիրուսի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի

views-count1077 դիտում article-date 12:05 15-04-2020
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 75։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից է, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ»,- հայտնում են նախարարությունից: Արցախում ապրիլի 15-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, 17 մեկուսացված, թեստավորվել է 75 մարդ։ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

Նմանատիպ նյութեր