98241 դիտում
15:18 07-11-2021
Ողբերգական դեպք Երևանում. հավաքվածներն ասում էին՝ բժիշկներն ու պարեկները ամեն ինչ արեցին՝ տղամարդու կյանքը փրկելու համար, ցավոք, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ըստ նախնական տեղեկությունների, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել և կանգնել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օpel-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Հալալ էր շտապօգնության բժշիկներին ու պարեկներին: Պարեկները կարճ ժամանակում բացեցին ճանապարհը, իսկ բժիշկներն ամեն ինչ արեցին, տղամարդուն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, օգտագործելով բժշկական էլեկտրաշոկ, քանի որ տղամարդը շատ ծանր էր, ապա նրան տեղափոխեցին հիվանդանոց;
Մինչ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկներ Գոռ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում պարեկային ծառայության Երևանի գունդ, որ Օpel-ի վարորդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրից Nissan X-Trail –ի վարորդը նույնպես բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4034 դիտում
10:24 17-06-2017
Կառավարությունը մտադիր է աշխատել «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով. «Հայկական ժամանակ»