211652_close_icon
views-count2758 դիտում article-date 18:38 05-11-2021

«Բարսելոնան» հիասթափված է «Ալ-Սադի» հայտարարությունից

«Բարսելոնան» հերքել է «Ալ-Սադի» այն հայտարարությունը, որ Չավիի տեղափոխության համար քաթարյան ակումբին պետք է վճարի 5 մլն եվրո:
 
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ մտադիր չեն վճարել 5 մլն եվրո փոխհատուցում:
 
«Բարսելոնայում» հիասթափված են քաթարյան ակումբի տարածած հայտարարությունից: Այն գնահատվում է որպես ճնշում «Բարսայի» պատվիրակության վրա, որը ներկա պահին գտնվում է Դոհայում:

Նմանատիպ նյութեր