Սիսիանում նոր բժշկական կենտրոն է կառուցվում
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է նաև Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Անիկ Գրիգորյանի հետ հետևել է շինարարական աշխատանքներին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Սիսիանում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվում է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ նախագծային աշխատանքներն իրականացվել էին դեռ անցյալ տարի։
Ծանոթացել եմ նաև ժամանակավոր շենքային պայմաններին, որտեղ պետք է տեղափոխվի բժշկական կենտրոնը։ Տեղափոխման աշխատանքները հնարավոր է եղել կազմակերպել տնօրեն Անիկ Գրիգորյանի և Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։ Խմբի ղեկավարն է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը»,- գրել է Թորոսյանը։