ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ Մասիսում կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Մասիս» բժշկական կենտրոնը, որին տեղացիները տվել են «Բելի դոմ» անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մարզերում նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել են նոր բժշկական կենտրոններ ու հիվանդանոցներ, ակնհայտ է։
Այսօր՝ հուլիսի 29-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջիկայում՝ մինչև տարվա վերջ, շահագործման կհանձնվի ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Մասիս քաղաքում կառուցվող, միջազգային չափանիշներին համապատասխան «Մասիս» բժշկական կենտրոնը։
Այս օրերին արդեն սկսվել են բժշկական կենտրոնի և պոլիկլինիկայի ներքին հարդարման աշխատանքները։ Նման հիվանդանոց Արարատի մարզը երբևէ չի ունեցել, որտեղ ամեն մանրուք կառավարությունը հաշվի է առել։
Հիվանդանոցն ունենալու է առանձին ջեռուցման կայան (կածելնի), իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվելու է հիվանդանոցի բակում տեղադրված արևային վահանակների միջոցով։ Առանձին ունենալու է ավտոկայանատեղի, լուծվել է նաև արտաքին լուսավորության խնդիրը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին. «Մասիսը օր օրի ծաղկում է, դրա ապացույցը կառավարության ֆինանսավորմամբ մեր քաղաքում զրոյից կառուցվող՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցն է։ Հիվանդանոցը, որը արդեն մենք՝ մասիսցիներս, կոչել ենք «Սպիտակ տուն» կամ «Բելի դոմ», ամեն հարմարություններն արդեն կունենա, էլ չենք հասնի Երևան, Արտաշատ ու Արարատ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կյանքի կոչեց մասիսցիների 40 տարուց ավելի բարձրաձայնած խնդրի լուծումը։ 40 տարի է խնդրում էինք, դիմում էինք պատասխանատուներին, որ մեր Մասիսի հիվանդանոցը, որն արդեն կամաց-կամաց դառնում էր վթարային շենք, գոնե հիմնանորոգվի, բայց կառավարությունը ոչ թե հիմնանորոգեց, այլ զրոյից ստեղծեց էլ ավելի հարմարավետ հիվանդանոց։ Իմացել ենք, որ մինչև տարվա վերջ իր դռները կբացի մեր «Բելի դոմ»-ը »։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքներին հին խորհրդային տարիներին կառուցված շենքից հետևում էր Արարատի մարզում հայտնի և սիրված վիրաբուժության բաժնի վարիչ Մամյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կառուցվող հիվանդանոցի աշխատանքներին տեղում ծանոթանալու համար մի քանի անգամ անակնկալ նշված վայր են ժամանել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի