ՌԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը Երևանում կստորագրեն Ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ
Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, կայցելի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա: Հանդիպման ժամանակ ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կստորագրեն Ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության այցի ծրագրով նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելություն «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: