2663 դիտում
16:59 23-02-2022
ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ համագործակցության արդյունքում Հայաստանում առաջին անգամ կիրականացվի աէրոմագնիսական հետազոտություն
Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գլիկոյին: Հանդիպմանը մասնակցել են ՌԳԱ երկրաֆիզիկական կենտրոնի աշխատակիցները՝ գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսեյ Գվիշիանին, տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը, գիտության գծով փոխտնօրեն Բորիս Դզեբոևը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի համագործակցության հարցերը, որոնք վերաբերում են ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ միջև ստորագրված գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզում նշված ծրագրերի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. ապրիլին Հայաստանում իրականացնել «Գյուլագարակ» Երկրի մագնիսական դիտարանի տարածքի բարձր ճշգրտության աերոմագնիսական հանույթ:
«Նման աշխատանք Հայաստանում կիրականացվի առաջին անգամ: Ռուսական կողմը կբերի երկու անօդաչու թռչող սարք, որոնք իրականացնելու են աերոմագնիսական հանույթ ամբողջ դիտարանի տարածքում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն կտա պարզելու լեռնային ապարների մագնիսական հատկությունները, կառուցելու եռաչափ թվային մոդելը, ինչպես նաև լիարժեք պատկերացնելու դիտարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Սա թույլ կտա, որպեսզի աստղադիտարանն ընդգրկվի «INTERMAGNET» ցանց՝ ինստիտուտների համաշխարհային կոնսորցիում, որոնք մագնիսաչափերով գրանցում են Երկրի իրական ժամանակում փոփոխվող մագնիսական դաշտը՝ ըստ երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող ստանդարտների», - ասաց ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը: Նա նշեց, որ նման հետազոտությունը կխթանի Երկրի մագնիսական դաշտի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:
«Գյուլագարակ» մագնիսական դիտարանը ստեղծվել է 2019 թվականին՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի կողմից: Հայկական կողմն իրականացրել է շինարարությունը՝ բացառելով երկաթային բաղադրիչը, իսկ ռուսական կողմը տրամադրել է թանկարժեք սարքավորումները: «Մագնիսական դաշտի վրա խոտորիչ ազդեցությունը բացառելու համար դիտարանը կառուցվել է ապակեպլաստիկ կոմպոզիտային նյութերից, ինչն ԱՊՀ տարածքում իրականացվել է առաջին անգամ», - նշեց Ջոն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր
2708 դիտում
15:26 17-04-2018
ՌԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը համալրեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը
Այս բաժնից
2791 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3946 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին