Թեհրանը և Վիեննան 7 փաստաթուղթ կստորագրեն գիտական ոլորտի վերաբերյալ
Իրանի և Ավստրիայի միջև կստորագրվի գիտության ոլորտի վերաբերյալ 7 փաստաթուղթ: Այդ մասին հայտնել է Իրանի Գիտության, տեխնոլոգիաների փոխնախարար Հուսեին Սալար Ամոլին:
Իրան մեկնող ավստրիական պատվիրակությունը գլխավորելու է Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը: Պատվիրակության կազմում են լինելու Ավստրիայի կրթության և գիտության նախարարը, ինչպես նաև 17 համալսարանների ռեկտորներ և 133 ընկերությունների ներկայացուցիչներ:
Հուսեին Ամոլիի խոսքով՝ Իրանը հետաքրքրված է Ավստրիայի հետ ուսանողական ու դասավանդման փոխանակման ծրագրերով: Դա մինչ օրս ամենամեծ եվրոպական գիտական պատվիրակությունն է, որը Իրան է ժամանում: