35583 դիտում
10:12 02-11-2021
Կապանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Ջոն Սահակյանը Opel Vectra-ով բախվել էր 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատկանող КамАЗ-ի հետնամասին։
Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ Opel-ի ուղևոր՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր անց Թ. Ավանեսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ հետաքննիչի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել էր ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող КамАЗ 53213 մակնիշի բեռնատարի հետնամասին:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
56335 դիտում
20:48 25-06-2020
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ