55673 դիտում
18:14 01-11-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 54-ամյա վարորդը Կապս գյուղում ГАЗ 3110-ով կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում; Ժամը 12:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանի և Ռոման Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազաբալոնը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+