211652_close_icon
views-count30059 դիտում article-date 17:56 08-08-2015

Շղթայական ավտովթար Նուբարաշենում. բախվել են Mercedes-ը, ВАЗ 21100-ը և ГАЗ 3110-ը. կա վիրավոր. ըստ տեղեկությունների` 3110-ը առևանգված է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ, օգոստոսի 7-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց բախվել են Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ, 17-ամյա Անաստաս Գրիգորյանի վարած ГАЗ 3110 63 ԼՕ 219 համարանիշի, Նուբարաշեն 17-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Ստյոպա Երանոսյանի վարած ВАЗ 21100 մակնիշի 68 ՕՍ 145 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕA 460 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Գառնիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ГАЗ 3110-ը պատկանում է Հովիկ Դանիելյանին և ոստիկանությունն ու քննչական բաժինը տեղեկություններ ունեն, որ ավտոմեքենան առևանգված է եղել: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր