Արցախի ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գյումրիում էր․ նրան անընդհատ մոտենում էին, ողջունում և նկարվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 16-ին, Գյումրի քաղաքում էր Արցախ Հանրապետության ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը)։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրամանատարը շրջում էր քաղաքի փողոցներով և նրան անընդհատ մոտենում էին քաղաքացիները, ողջունում, նկարվում և շնորհակալություն հայտնում հայրենիքին մատուցած ծառայության համար։
Կ․ Ջալավյանը նաև այցելեց քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, որտեղ մոմ վառեց և աղոթք բարձրացրեց։
Նրան ողջունողների մեծ մասը իր նախկին զինվորներն էին, ովքեր նախ հետաքրքրվում էին իրենց հրամանատարի առողջությամբ ապա նկարվում նրա հետ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի