211652_close_icon
views-count6970 դիտում article-date 22:06 30-10-2021

Արման Դարչինյան. Ինձ բաժին էր հասել շատ «կեղտոտ» ու ոչ տղամարդուն վայել մրցակից

Բռնցքամարտի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Ղրղզստանի ներկայացուցիչին հաղթելուց հետո Արման Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ իրեն ոչ տղամարդկային մրցակից էր բաժին հասել:

«Ինձ բաժին էր հասել շատ «կեղտոտ» ու ոչ տղամարդուն վայել մրցակից: Աշխարհի առաջնությունում սա իմ առաջին մենամարտն էր: Մի փոքր քիչ աշխատեցի, եթե 3 ռաունդ մենամարտեի, անհամեմատ լավ կլիներ, շատ ավելի լավ կզգայի ռինգը:

Կարևորը հաղթանակն էր ու նաև այն, որ մինչև մրցակցի անթույլատրելի հարվածները ես ունեի նկատելի առավելություն: Մարզիչներիս հետ ավելի մանրամասն կվելուծենք մենամարտը: Նշեմ, որ նոր քաշային կարգում ինձ բավականին լավ եմ զգում: 75 կգ քաշային կարգում մրցակիցներս ինձնից բավականին ծանր էին»,-ասել է Դարչինյանը:

Նմանատիպ նյութեր