211652_close_icon
views-count1524 դիտում article-date 22:54 29-10-2021

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Ապարան, Նոր Հաճն և Բաղրամյան համայնքների ավագանու ընտրություններին

Դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ:

Գյումրիում, Գորիսում և այլ համայնքներում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հանրության ճնշող մեծամասնությունը  բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չմասնակցեց ընտրություններին, ինչը խոսում է մեր հասարակության ներսում գոյություն ունեցող բազմաթիվ խորքային խնդիրների մասին:

Սրանով հանդերձ, «Արդար Հայաստան» կուսակցությունը, արձանագրելով, որ ՏԻՄ համակարգում առկա են բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ, միաժամանակ, կարևորելով խոշորացվող համայնքների առաջիկա տարիների կայացման գործընթացը, և ձգտելով իր հնարավորությունների սահմաններում մասնակիցը դառնալ համայնքների զարգացման գործընթացին, որոշում է կայացրել մի քանի համայնքներում մասնակցել ավագանու ընտրություններին:

Համայնքների ղեկավարների թեկնածուներին ընտրելիս, «Արդար Հայաստան» կուսակցությունն առաջանորդվել է բացառապես այդ համայնքների առանձնահատկություններով ու շահերով, համայնքի ղեկավարների թեկնածուների վերջին տարիների աշխատանքի ու գործունեության արդյունքներով:

«Արդար Հայաստան» կուսակցության համար ՏԻՄ ընտրություններն առաջին հերթին միջոց են համայնքներում առկա հիմնախնդիրները կարողունակ ավագանու և համայնքի ղեկավարի արդյունավետ գործունեության միջոցով լուծելու համար:

Վերը նշված հանգամանքների համատեքստում հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Արագածոտնի մարզի ԱՊԱՐԱՆ, Արմավիրի մարզի ԲԱՂՐԱՄՅԱՆ և Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃՆ համայնքների ավագանու ընտրություններին:
  1. Արագածոտնի մարզի ԱՊԱՐԱՆ համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը:
  2. Արմավիրի մարզի ԲԱՂՐԱՄՅԱՆ համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Պողոսյանը:
  3. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը:
Չենք բացառում, որ սահմանված ժամկետում այլ համայնքներում ևս մասնակցության հայտ ներկայացնենք, որի մասին կհայտնենք լրացուցիչ:
Ապարան և Նոր Հաճն համայնքներում ընտրություններին մասնակցում ենք դաշինքային ձևաչափով:

«Արդար Հայաստան» կուսակցությունը միտված է իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և հորդորում է իրավասու մարմիններին իրենց լիազորությունների շրջանակներում ապահովել իսկապես մրցակցային ու ԱՐԴԱՐ ընտրություններ:
 
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

 

Նմանատիպ նյութեր