1585 դիտում
16:17 22-11-2022
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը․ Tert.am
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։
«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են տեսանելի մի շարք խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Բայց այս հարցերից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ դիզայնը և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է»,- ասաց Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընգծեց, որ ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանը անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի։
«Մենք հայտարարում ենք, որ պարտադիր մասնակցելու ենք ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես։ Չենք սպասելու վերջին օրվան, մինչև ընտրությունները ընկած ժամանակահատվածում աշխատելու ենք, ծրագիրը և առաջիկա անելիքները արդեն իսկ ընթացքի մեջ են, փորձելու ենք այս ընթացքում վեր հանել քաղաքին վերաբերող և մեր քաղաքացիներին հուզող մի շարք խնդիրներ»,- ասաց Թարվերդյանը։

Նմանատիպ նյութեր
2112 դիտում
21:14 10-04-2021
Կայացել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը. նախագահ է ընտրվել Երվանդ Թարվերդյանը
6285 դիտում
17:34 08-04-2017
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը
Այս բաժնից
913 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ