211652_close_icon
views-count1356 դիտում article-date 21:18 29-10-2021

Տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական դիտակետում Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական միջոցառումն անցկացվել է Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտագության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել ենCovid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է 19 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։

Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոցտեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։

Տեսչական մարմնի ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի առաջիկա օրը։
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր