211652_close_icon
views-count1893 դիտում article-date 19:32 08-09-2020

Տեսչական մարմնի մասնագետները Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրկին հայտնաբերել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սեպտեմբերի 8-ին հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը. «Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ հինգ տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ: ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր