211652_close_icon
views-count1149 դիտում article-date 19:42 29-10-2021

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության  ներկայացուցիչների հետ: 

Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների  անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է «Santé Arménie»-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն Արցախում բնակչության առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացմանն աջակցելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել տարբեր ծրագրերով Արցախի կողքին լինելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։

ԱՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր