slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
211652_close_icon

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

views-count1405 դիտում article-date 19:39 29-04-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը:

Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:

«Գիտուժի» անդամները ներկայացրել են «Գիտության շաբաթ» փառատոնի նախնական ծրագիրը՝ նշելով, որ հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է՝ հանրության շրջանում գիտնականի դերի և գործունեության վերարժևորումը: Այս համատեքստում հատկապես կարևորվել է հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը՝ դպրոցականների և նախակրթարանների սաների ներգրավումը միջոցառումներում, ինչպես նաև ուսուցիչների ակտիվությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով, նախաձեռնության համար, նշել է, որ առաջարկվող ծրագիրը բովանադակային առումով համընկնում է գիտության ոլորտում պետության վարած քաղաքականությանը:

«Վերջին շրջանում մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են հանրակրթական դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Այս համատեքստում շատ կարևոր է, որ գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումները դառնան ամենամյա և իրականացվեն դպրոցների հետ համատեղ՝ որպես կրթական ծրագրի կարևոր փուլ:

Գիտության զարգացումը և հանրայնացումը ռազմավարական ուղղություն է. գիտության մասին պետք է շատ խոսել ամենատարբեր հարթակներում և ձևաչափերով, որպեսզի արդյունքում կարողանանք հանրային վարքականոն ձևավորել»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ գիտության հանրայնացմանն է միտված նաև 4-րդ անգամ անցկացվող Համադպրոցական գիտության փառատոնը, որն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Գիտություն» ցուցահանդեսը, և այլ միջոցառումներ: Նախարարը նաև կարևորել է կազմակերպվող այդօրինակ միջոցառումների արդյունավետության չափելիության մեխանիզմների մշակումը:

Նշվել է, որ «Գիտության շաբաթ» փառատոնն անցկացվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսուցիչներին որպես թիրախային լսարան ընդգրկելու կարևորությանը՝ նրանց հմտությունները զարգացնելու, գիտության ոլորտում եղած հնարավորությունների մասին դպրոցներին իրազեկելու առումով: Քննարկվել են միջոցառման անցկացման վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր:

Նմանատիպ նյութեր