35481 դիտում
21:53 28-10-2021
Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. տարեց կինը հերքում է, որ ինքը բնակարանը հրկիզել է ու պնդում՝ թաղապետարանի պաշտոնյան իրենից փորձում է խլել բնակմակերեսի մի մասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6/2 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են նշված շենքի 7-րդ բնակարանում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Տեղում պարզվել է, որ հրդեհը ոչ գազից է, ոչ էլ հոսանքից:
Հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ Ավդալյանը:
Լրացուցիչ ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին, որ այդ բնակարանը 20 տարուց ավելի օգտագործվում է Ալվարդ Մանուկյանի կողմից ու հիմա Դավիթաշենի թաղապետարանի ինչ-որ պաշտոնյա երևի աչք է դրել այդ տարածքի վրա ու փորձում է այդ կնոջից բնակարանի ահագին հատված «խլել»:
«Բայց ո՞վ է տեսել 21-րդ դարում պաշտոնյան նման վերաբերմունք ցուցաբերի տարեց կնոջ նկատմամբ: Տիկին Ալվարդը բազմիցս դիմել է պատկան մարմիններին, որպեսզի խնդիրը լուծեն, բայց ամեն անգամ արժանացել է քար անտաբերության ու հիմա կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբրև կինը այրել է բնակարանը, քանի որ թաղապետարանից եկել են, որպեսզի բնակարանի որոշ հատվածներ վերցվի»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Մանուկյանը ասում էր. «Ոչ մի հրկիզում տեղի չի ունեցել: Փոքրիկ գազօջախի վրա ճաշ եմ պատրաստելուց եղել, հետո մի պահ տանից դուրս եմ եկել ու մեկ էլ տեսնեմ, որ լուսամուտից ծուխ ա դուրս գալիս: Զանգել ենք ԱԻՆ, րոպեների ընթացքում հրշեջները եկել են: Ճիշտ է, տան որոշ գույք այրվել է, բայց շնորհիվ հրշեջների՝ կրակի տարածման դեմ հնարավոր է եղել առնել: Հիմա գիշերելու եմ բարեկամներիս տանը, մինչև տունը կարգի բերվի, բայց ամեն րոպե թաղապետարանից անկոչ հյուրի նման գալու են ու անհանգստացնեն ինձ»:
Հրշեջների կողմից հրդեհը մեկուսացվելուց հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է բնակարանի գույքը՝ մոտ 250 քմ, իսկ տվյալ հարկի մի քանի բնակարան միացված են իրար՝ որպես մեկ բնակարան:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել Ա. Մանուկյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+