211652_close_icon
views-count91512 դիտում article-date 16:17 25-10-2021

Երևանում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանոպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Հրայր Տոնոյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում՝ Սեբաստիա փողոցում վրաերթի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդուարդ Խաչատրյանը և Երևանում հաշվառված՝ 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը։ 

Վերջիններս տեղում մահացել էին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 19:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին էր, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել էին:  

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2 գումարտակի ծառայողները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսխանայանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բրիգադի բժիշկների խումբը, ովքեր արձանագրել էին վրաերթի ենթարկվածների մահը, բայց տեղում մի քանի քաղաքացիների, ովքեր հավանաբար, մահացածների բարեկամներն էին, տեղում բուժօգնություն էին ցուցաբերել:  

Իրավիճակը մի պահ դեպքի վայրում դարձել էր պայթյունավտանգ, քանի որ մարդիկ չէին թողնում, որպեսզի պարեկները պահեին դեպքի վայրը, մինչև կժամաներ քննիչը:  

Լրացուցիչ դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողներ: Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր