211652_close_icon
views-count77291 դիտում article-date 22:58 28-04-2022

Երևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության մայորը վաղը տեղափոխվելու է դատարան, որտեղ քննվելու է նրան կալանավորելու ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում է ճանապարհային ոստիկանության  ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով  ոստիկանության մայոր է  և կասկածվում է ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին  (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:

Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա նա տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի  «միլիցեքի բանտ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության  բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր ապրիլի 26-ին Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:

Հարուցված քրգործի շրջանակում պարզվել էր՝ Toyota Prado-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:

Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ:

Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել էր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի          
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր