211652_close_icon
views-count13191 դիտում article-date 23:34 23-10-2021

Հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներ հիմնանորոգվում են, բայց զոհերը չեն պակասում. Սերգեյ Ղահրամանյան, News.am

Ամեն տարի հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներ հիմնանորոգվում են, բայց խնդիրն այն է, որ այդ ամենի արդյունքում ճանապարհներն ավելի անվտանգ չեն դառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով ՀՀ-ում ասֆալտապատման  աշխատանքների որակին:

«Քանի որ ճանապարհաշինությունը և ընդհանրապես քաղաքաշինությունը շատ սերտորեն կապ ունեն երթևեկության անվտանգության հետ և այդ ամենը երբ ներկայացվում է ճանապարհներ կառուցելու կամ հիմնանորոգվելու քողի տակ, պետք է նաև իրականությունը մատուցվի և հաշվի առնենք այն, ինչ այսօր ունենք։ Գոնե վերջին 2-3 տարիներին կտրուկ թափ է հավաքում հիմնականում մարզերում ՃՏՊ զոհերի թիվը։ Ամեն տարի հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներ հիմնանորոգվում են, բայց խնդիրն այն է, որ այդ ամենի արդյունքում ճանապարհներն ավելի անվտանգ չեն դառնում։ Այսինքն` միայն ասֆալտ անելը բավարար չէ։ Օրինակ Երևան-Սևան ճանապարհին մատների վրա կարելի է հաշվել արագության սահմանափակման նշանները, կարող ես նույնիսկ 10 կմ երթևեկել և մոռանալ, թե արագության ինչ սահմանափակում է գործում»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր