211652_close_icon
views-count39846 դիտում article-date 20:41 23-10-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Գարրի Օհանջանովի վարած Opel և Արամ Բալթայանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գ. Օհանջանովի Opel-ը գլխիվայր շրջվել է:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, նշելով՝ որ իրենց լավ են զգում:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն գումարտակի ավագ պարեկ Աղասի Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Երկու վարորդները տեղում նույն գումարտակի կրտսեր պարեկ Անահիտ Սարգսյանի կողմից ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ով տեղում զրկվեց ավտոմեքենան վարելու իրավունքից և նրա նկատմամբ կազմվեց վարչական ակտ, իսկ Ա. Բալթայանը եղել է սթափ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. Օհանջանովը Opel-ը շահագործում էր որպես տաքսի:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+

Նմանատիպ նյութեր