211652_close_icon
views-count2095 դիտում article-date 16:52 23-10-2021

Հուշահամալիր՝ հերոսների հիշատակին. Aravot.am

Արարատի մարզի Բանավանում բացվեց հուշահամալիր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

aravot.am-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի կառուցման համար Բանավանի բնակիչներն ունեցել են իրենց ներդրումը, աջակցել են ոչ միայն կառուցման աշխատանքներին, այլև ունեցել են ֆինանսական ներդրում: Մինչ հուշարձանի բացումը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Տերունական աղոթք հնչեցրեց, որից հետո տեղի ուենցավ խաչի բացման և օրհնման արարողությունը: Արարողությանը ներկա էին զոհվածների ծնողները, Արարատի քաղաքապետարանի ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում ելութ ունեցան Արարատի երաժշտական դպրոցի դուդուկի բաժնի սաները և պարի խումբը:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր